ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Բելառուսից բացի ո՞վ այդպես կվերաբերվեր Ադրբեջանին

Բելառուսից բացի ո՞վ այդպես կվերաբերվեր Ադրբեջանին
30.10.2016 | 12:55

«Իմ բարեկամի հետ պայմանավորվել ենք հանդիպել նոյեմբերի 28-29-ին: Ոչինչ չենք հետաձգելու ու չենք փոխելու»՝ հոկտեմբերի 28-ին հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ՝ քննարկելով Իլհամ Ալիևի այցը Մինսկ՝ հաղորդել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը: Լուկաշենկոն ասել է, որ սպասում է Ադրբեջանի նախագահին ու նրա հետ կարևոր խոսելիք ունի. «Մի շարք պրոբլեմներ կան, որ մենք պիտի լուրջ քննարկենք»:


«Բայց նախ և առաջ ուզում եմ շնորհավորել քննությունը, որ դուք իշխանություն լինելով, լավ հանձնեցիք Ադրբեջանում՝ հանրաքվեն, որի արդյունքները լավագույն վկայությունն են, թե ինչպես է ադրբեջանական ժողովուրդը վերաբերվում իշխանությանը այս բարդ ժամանակներում: Դա շատ մեծ հաղթանակ է, և ես գիտեմ՝ ինչպես է աշխարհում դա գնահատվել: Տարատեսակ խոսակցությունները, տարատեսակ զազրախոսությունները անմիջապես լռեցին, և ձեր երկրի իմիջը նշանակալից բարձրացավ»՝ մեջբերում է Լուկաշենկոյին նախագահի մամլո ծառայությունը: Յաղուբ Էյուբովը ևս հաճոյախոսություններ է արել Բելառուսին ու նրա նախագահին: Նրա գնահատականով՝ բելառուս գործընկերներն ու բարեկամները «ամենաթանկագինը, ամենամտերիմն ու ամենահարազատն են»: «Բելառուսից բացի ո՞վ այդպես կվերաբերվեր Ադրբեջանին: Բելառուսից բացի ո՞վ այդպես կաջակցեր Ադրբեջանին»՝ հարցրել է թանկագին հյուրը Բաքվից:


Հոկտեմբերի 19-ին Օդեսայի նավահանգստում կայանել է Սուպսայից եկած ALHANI տանկերը՝ 84,7 հազար տոննա ադրբեջանական նավթով Բելառուսի համար: 2010-2011-ին Օդեսայի նավահանգստով Բելառուս է մատակարարվել «այլընտրանքային» նավթ, սակայն 2011-ի ճգնաժամը Բելառուսում չափազանց բարդացրել է քարոզչական նախագծերի ֆինանսավորումը և Ռուսաստանից «նավթային անկախության» ցուցադրությունը: ՈՒգո Չավեսի մահից հետո վենեսուելական նավթի մատակարարումը օրակարգից դուրս եկավ, հարց դրվեց Իրանի նավթը վերամշակել:
REGNUM


Հ.Գ. Բելառուսի նախագահի և Ադրբեջանի փոխվարչապետի հանդիպումը կայացել է Մինսկում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի շրջանակում: Բոլոր վարչապետերից Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է միայն Ադրբեջանի փոխվարչապետին և ՌԴ վարչապետին ու նրա հետ հանդիպման մասին Բելառուսի նախագահի կայքում երկու նախադասություն ու չորս տող էր՝ «Հոկտեմբերի 28-ին Բելառուսի նախագահը Մինսկում հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների և ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության առավել արդիական հարցեր»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ